Անհարմար հարց՝ իսկ Հայաստանից արտահանվող կոնյակն արդյոք կոնյա՞կ է:
Իհարկե, մենք արտադրում ենք որակով կոնյակներ, որոնք իրոք կոնյակ են, սակայն ու՞մ համար է գաղտնիք, որ նաև արտահանվում են «կոնյակներ», որոնց արտադրությունն ու արտահանումը պետք է արգելվի: Այդ աղբը վարկաբեկում է նաև հայկական կոնյակի դժվարությամբ ստեղծված բրենդը:
Հենց Հայաստանում պետք է նման «կոնյակների» արտադրությունը վերահսկողության տակ առնվի, համապատասխան ստանդարտներ ստեղծվեն:
Եթե օտարներն են այդ աղբն արգելում արտահանել, դրա մեղավորն առաջին հերթին Հայաստանի իշխանությունն է. իրենք պետք է դրանց արտադրությունն ու արտահանումը արգելեն:
Ստեփան Դանիելյան